Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+finlandia
A A
Սպորտ

Դանիա - Ֆինլանդիա խաղը վերսկսեց և ավարտվեց հյուրերի հաղթանակով

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության 1-ին տուրի խաղում Դանիայի հավաքականը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ազգային թիմին: Առաջին խաղակեսում կողմերը գոլ չխփեցին:

43-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց, քանի որ դանիացիների կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խաղի ժամանակ անսպասելի վայր ընկավ և կորցրեց գիտակցությունը: 10 րոպե ցույց տված բժշկական օգնությունից հետո 29-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Յոել Պոհյանպյալոն գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց հյուրերին: 74-րդ րոպեին տանտերերը ստացան 11մ հարվածի իրավունք, սակայն Պյեր Հեյբերգը չկարողացավ իրացնել այն: Ֆինլանդիայի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը, տարավ իր անդրանիկ հաղթանակը և վաստակած 3 միավորով սկսեց գլխավորել B խմբի աղյուսակը: