Բացել լրահոսը Փակել լրահոսը
199439286_646820619582645_1814426626270150272_n
A A
Քաղաքականություն

Չեմ էլ հիշում՝ հայհոյել ենք, չենք հայհոյել. ինչ են զրուցել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը (տեսանյութ)

Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում: Նման հայտարարություն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի բակային հանդիպումների ժամանակ հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն բողոքներին, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ զանգահարել է Սերժ Սարգսյանին, զրույցի ընթացքում էլ հայհոյել են իրեն՝ Փաշինյանին, Սարգսյանը հաստատեց, այո՝ Գասպարյանն իրեն զանգահարել է. 

«Էդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են: Ես չեմ էլ հիշում՝ հայհոյել ենք, չենք հայհոյել... բա ի՞նչ անեինք, գովասանեի՞նք, ասեինք՝ ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասեինք մալադե՞ց»:

Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ զրույցից ևս մեկ դրվագ պատմեց. «Երբ Օնիկ Գասպարյանը զանգեց, ասել է, որ «ես Սյունիքում եմ և էստեղ դժվար իրավիճակ է»: Միտքը սա էր ասածի, որ կարծես թե պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ՝ մի արատավորի քո գեներալի պագոնները»: