Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Պատիվ ունեմ»-ը քարոզարշավի է դուրս եկել Արաբկիրի բակերից մեկում

«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Այս մասին հայտնում են դաշինքի գրասենյակից:

Դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը և ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ այսօր շրջել են Արաբկիրում, բակային հանդիպումներ ունեցել այդ վարչական շրջանի բնակիչների հետ, հետաքրքրվել համայնքի խնդիրներից, պատասխանել արաբկիրցիներին հուզող հարցերին։ Իր թիմակիցներին է միացել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: