Խելոք, հանգիստ գնալու եք ձեր տներով ու բաբայիկ եք անելու. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆորատուս համայնքի բնակիչների հետ հանդպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիրների այն պնդումներին, որ եթե հունիսի 20-ին չհաղթեն, հետընտրական պրոցեսներ են անելու:
«Իսկ մենք ասում ենք՝ եթե մենք հունիսի 20-ին չհաղթենք, նշանակում ա ժողովորդը որոշել ա, որ մենք հունիսի 20-ին չպետք ա հաղթենք: Ուրեմն մեռնենք ժողովրդի որոշմանը, ըտեղ ի՞նչ թեմա կա: Մենք ասում ենք՝ հնազանդ ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման: Եթե ժողովուրդը որոշի պետք ա մենք գնանք, կգնանք, եթե որոշի պետք ա մնանաք՝ կմնանք: Եթե ժողովուրդը որոշի, ուրեմն դուք խելոք, հանգիստ հունիսի 21-ին գնալու եք ձեր տներով ու բաբայիկ եք անելու: Կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր ու ձեր հայտնի մարդկանց ասել բարի գիշեր երեխաներ, գնացեք բայիկ անելու»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև հավելեց Ժողովրդի ու հայրենիքի համար չեն պայքարում, այլ իրենց արտոնյալ դիրքը վերականգնելու համար