Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 11-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Գոռ Դ.-ին, որը 2020 թ. սեպտեմբերի 2-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Գոռ Դ.-ն հանձնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: