Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը. Կարեն Ջալավյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սահմանապահ՝ նաև մահից հետո 2020թ. պատերազմի օրերին հարյուրավոր կամավորներ չսպասեցին հրավերի կամ հորդորի: Նրանք ամենավտանգավոր տեղերում էին, ժամկետային զինծառայողներից շատերը իրենցից կրկնակի մեծ կամավորներին հիշում են որպես մարտական ընկերներ՝ իրենցից մեկը, իրենց կողքին: Շատերի համար դա վերջին պատերազմն էր: Ոմանք, սակայն, կշարունակեն մահից հետո էլ մնալ առաջնագծում՝ իրենց քարեղեն ներկայությամբ»:
Դիտեք Արցախի հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը՝ Մարտակերտի շրջանում 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ թեժ մարտում զոհված աշխարհազորայիններ Միքայել Մկրտումյանին և Արագած Ավանեսյանին հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունից։
«Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը»,- իր խոսքում նշեց «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանը։