Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք՝ ով է «ժեխը»․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 21-ին, հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Այո՛, Հայաստանից պետք է հեռացվի կեղեքող էլիտան։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք, թե ով է «ժեխը»։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը»,–ասաց Փաշինյանը։