Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները։ Նշված քաղաքներում իրականացվեցին քարոզչական երթեր։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։

Հարցեր ուղղվեցին կառավարողև նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.

 - «Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինքև միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ  Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենցհետ համագործակցության եզրեր։»

- «Հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները  երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար:»

 

«Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայություն