Բացել լրահոսը Փակել լրահոսը
wscwrIH
A A
Հասարակություն

Ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում hունիսի 11-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հունիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում hունիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։