Բացել լրահոսը Փակել լրահոսը
215955
A A
Քաղաքականություն

Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը հանդիպեց քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին՝ լսելու առկա հնարավորությունների ու գործունեության հետ կապված մարտահրավերների, ինչպես նաև այս պահին Հայաստանի հասարակության համար առավել արդիական հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները»,- գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ։