Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (1)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Բուխարեստում. հինգ տուրից հետո եռիշխանություն է

Բուխարեստում շարունակվող շախմատի Superbet Chess Classic մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի` ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Բավական երկար ու հետաքրքիր պայքարից հետո կողմերը 46-րդ քայլից հետո խաղաղ դաշինք կնքեցին, քանի որ խաղատախտակին հավասար իրավիճակ էր ստեղծվել:  

Այդպիսով, Լևոն Արոնյանը հինգրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց և վաստակեց 2,5 միավոր: Նա այժմ կիսում է 4-7-րդ տեղերը: Պատճառն այն է, որ այսօր ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը հաղթեց Կոնստանտին Լուպուլեսկուին, վաստակեց 3 միավոր և հավասարվեց մրցաշարի երկու առաջատարներին` Վեսլի Սոյին ու Ալեքսանդր Գրիշչուկին:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունիսի 11-ին նախատեսված 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի հենց Շախրիյար Մամեդյարովի հետ: