Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tech Week Artsakh
A A
Պաշտոնական

Tech Week Artsakh 2021. Արցախում կանցկացվի տեխնոլոգիական շաբաթ

Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ Tech Week Artsakh 2021-ը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» և «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։ Այս մասին հայտնում է Առաջադեմ տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը։

Ըստ կազմակերպիչների՝ որոշում կայացվեց այս ձևաչափի առաջին միջոցառումն իրականացնել հենց Ստեփանակերտում` համախմբելով ուժերը երկրի հզորացման գաղափարի շուրջ, որն առավելապես արտահայտվում է Հայաստանի համայնքների ողջ ներուժի բացահայտմանն ու կիրառմանն ուղղված քայլերում։ Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 3-ին։

Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace (հասույթը կուղղվի բարի և շենացնող նախագծի), «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում, հաքաթոն (նպատակն Արցախում հստակ խնդիրների լուծումն է), գաղափաների մրցույթ (հաղթողները կստանան դրամաշնորհներ), կրթական ծրագրեր։ Միջոցառման գլխավոր նպատակներից է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը և մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։