Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa-ararat
A A
Սպորտ

«Նոան» և «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ կունենան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և նրա մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ հեռացել են ակումբից։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ Դմիտրի Գունկոն «Նոան» գլխավորել է 2020թ հոկտեմբերին։

Նրա ղեկավարությամբ թիմը պայքարում էր չեմպիոնի կոչման համար, սակայն առաջնության վերջում թիմը տեղի տվեց և ի վերջո գրավեց 2-րդ տեղը։ Երևանի «Արարատ-Արմենիան» ֆուտբոլային ակումբը չեղարկել է գխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնու և նրա մարզչական շտաբի մարզիչների պայմանագրերը։ Ակումբը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի մասնագետին համատեղ աշխատանքի համար։

Նշենք, որ Անատոլի Բայդաչնին «Արարատ-Արմենիան» գլխավորել է այս տարվա մարտին։ Նրա օրոք թիմն աստիճանաբար նահանջել է մրցաշարային աղյուսակում և ի վերջո գրավել 5-րդ տեղը՝ դուրս մնալով եվրոպական գավաթներից։