Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Ազգային-ժողովրդավարական բևեռը միանում է ինը կուսակցությունների հայտարարությանը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդն ամբողջությամբ համակարծիք է Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած՝ նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի մասնակիցների ընտրության սկզբունքների վերաբերյալ ինը քաղաքական ուժերի գնահատականներին և մտահոգություններին։

Կազմակերպիչներից պահանջում ենք վերանայել երկիրն աղետի հասցրած նախկին ուժերի համար նոր ուժերի նկատմամբ ակնհայտորեն բարենպաստ վիճակ ապահովող իրենց անարդար մոտեցումները և բանավեճը կազմակերպել ըստ անաչառության և մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքների։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ