Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 8.06.
A A
Սպորտ

Ֆերդինանդ Կարապետյանը ձախողվեց ձյուդոյի աշխարհի առաջնությունում

Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանին չհաջողվեց հաղթանակ տանել Բուդապեշտում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում:

73 կգ քաշահին ձյուդոյիստների մրցաշարում մեր մարզիկն արդեն առաջին մենամարտում իպոնով պարտվեց մոլդովացի Պետրու Պելիվանին: Վերջինս իր հերթին պարտվեց հաջորդ փուլում, և Ֆերդինանդ Կարապետյանը վերջնական դուրս մնաց պայքարից:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Շավդուաշվիլին, որը եզրափակիչում հաղթեց շվեդ Տոմի Մակիասին: