Բացել լրահոսը Փակել լրահոսը
army
A A
Քաղաքականություն

Բաքուն գերեվարված զինծառայողին կվերադարձնի

Ադրբեջանի ՊՆ ը ընդունել է ,որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը մոլորվել է: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ -ը:

Սկզբում կասկածել էին, որ նա ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ է:

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։

ՀՀ ՊՆ -ը  դեռ չի հաստատել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։