Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտությունով մեկնարկեց Եվրո-2023-ի ընտրական փուլը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականն այսօր Եվրոպայի 2023թ առաջնության ընտրական փուլի շրջանակում հանդիպեց Ֆարերյան կղզիների այդ տարիքային թիմի հետ: Տոֆտիրում կայացած խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:0:

Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի` 0:0, սակայն Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով: Հանդիպման 45-րդ րոպեին Երջանիկ Ղուբասարյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից:

Երկրորդ խաղակեսն անցավ դաշտի տերերի տարածքային առավելությամբ: Խաղի 71-րդ րոպեին Յոն Յոհանեսենը նախ բացեց հաշիվը, իսկ 84-ին արդեն կրկնապատկեց այն:

Այդպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականը պարտությունով սկսեց Եվրո-2023-ի ընտրական փուլը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 2-ին` Երևանում ընդունելով հենց Ֆարերյան կղզիների ընտրանուն: