Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Բուխարեստում չկարողացավ հաղթել մրցաշարի հետնապահին. Superbet Chess Classic

Բուխարեստում ընթացող շախմատի Superbet Chess Classic մրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի` նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 34-րդ քայլին, երբ կողմերը երկու անգամ կրկնեցին դիրքը: 

Այդպիսով, Լևոն Արոնյանը չորրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց և վաստակեց 2 միավոր: Նա շարունակում է բաճանել 3-8-րդ տեղերը: 

Մրցաշարային աղյուսակը սկսեցին գլխավորել ամերիկացի Վեսլի Սոն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք այս տուրում հաղթեցին հենց երկու առաջատարներին` Ֆաբիանո Կարուանային ու Բոգդան-Դանիել Դեակին և վաստակեցին 2,5-ական միավոր:

Վաղը նախատեսված 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որն ունի 1,5 միավոր և Անիշ Գիրիի հետ բաժանում է 9-10-րդ հորիզոնականները: