Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոռ Աբրահամյան
A A
Պաշտոնական

Դատախազի խորհրդականը՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութի մասին

Գլխավոր դատախաղի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է․
 
Հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել, որ դեպքը այսօրվա չէ և նոր չէ, ինչպես նշված է սկզբնաղբյուր հանդիսացող թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ և ինչը տիրաժավորվում է առանձին լրատվամիջոցների կամ օգտատերերի կողմից:
 
Խոսքը վերաբերում է հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարվածին։ Նշված տարածք ապօրինի ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին։
 
Նախապատրաստված նյութերի հիման վրա այդ դեպքի առթիվ այսօր ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով: