Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zaxaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը խորհուրդներ է տվել 17-ամյա Արսեն Զախարյանին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի միջնորդությամբ զրուցել է Մոսկվայի «Դինամո» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ և ուշագրավ խորհուրդներ տվել:

«Ես լսել եմ Արսեն Զախարյանի մասին, որն արդեն 17 տարեկանում գոլեր է խփում, գոլային փոխանցումներ կատարում: Շարունակիր այդպես աշխատել, Արսեն, երբեք կանգ չառնես հաջողության հասնելուց հետո: Անընդհատ պետք է առաջ նայել, գնալ երազանքիդ ետևից, եթե, իհարկե, ունես նման երազանք:

Ես մինչև 24 տարեկանը, երբ տեղափոխվեցի Դորտմունի «Բորուսիա», ապրում էի մարզաբազայում: Ես նպատակ ունեի: Կարծում եմ, Արսենի մոտ էլ նման նպատակ կա` հանդես գալ եվրոպական առաջատար ակումբում: Հուսով եմ, որ շուտով նա կհայտնվի առաջատար առաջնություններից մեկում», - ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագն ափսոսանք է հայտնել, որ Արսեն Զախարյանն որոշել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում, սակայան միևնույն ժամանակ նշել է. որ յուրաքանչյուր մարդ ինքն պետք է որոշի իր ապագան: