Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան
A A
Քաղաքականություն

Դուրս եկեք հիպնոզից․ Սամվել Բաբայանի կոչը

«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը կոչը

«Իմ սիրելի հայրենակիցներ դու՛րս եկեք հիպնոզից և սթափ գնահատեք նրանց, ովքեր փորձում են որսալ ձեր ձայները: Նայեք իրենց անցած ճանապարհը, նրանց ձեռքբերումներն ու ձախողումները, նրանց հաղթանակներն ու պարտությունները: Ուզու՞մ եք, որ այդ ամենը նորից կրկնվի:

Մեր կերտած հաղթանակների կրկնումը ես երաշխավորում եմ, և ոչ միայն բանակի և մեր պետական սահմանների պաշտպանության ոլորտում: Այո, բանակի խնդիրն անկասկած մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք գալիս ենք ուժեղ թիմով և իրագործելի ծրագրով, և ես վստահեցնում եմ, որ մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը»,-գրել է նա: