A
A
Անգլիական ֆուտբոլը 2022 թվականից կունենա կին ղեկավար
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի միության նոր նախագահ է նշանակվել 57-ամյա Դեբի Հյուիտը: Այդ մասին տեղեկացնում է միության պաշտոնական կայքը:
Այդպիսով, անգլիական ֆուտբոլի 157-ամյա պատմության մեջ միությունն առաջին անգամ կգլխավորի կին նախագահ: Դեբի Հյուիտը միաժամանակ բրիտանական ռեստորանների և գարեջրատների խմբի ղեկավարն է:
Անգլիայի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնը թափուր է դարձել այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Գրեգ Կլարկը Անգլիայում հանդես եկող աֆրիկացի ֆուտբոլիստներին անվանել էր «գունավոր» խաղացողներ:
Դեբի Հյուիտն իր նոր պարտականությունների կատարմանը կանցնի 2022թ հունվարից, իսկ մինչ այդ միությունը կղեկավարի Գրոգ Կլարկին փոխարինած Պիտեր Մաքկորմիկը: