Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի շնորհանդեսը. Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայ Ազգային Կոնգրեսը» ներկայացրեց 2021թ․ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագիրը։ ՀԱԿ պատգամավորական թեկնածու Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենց ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև բոլոր հաղթանակները ձեռք են բերվում միայն պետական քաղաքականության՝ իրատեսական, ստրատեգիական հաշվարկների վրա հիմնված լինելով։
«Մեր պետությունը պարտվում է, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, սին ազգայնական երազանքների ճանապարհը, ցնորամտության ճանապարհը, երբ մենք սկսում ենք աշխարհից պահանջել շատ ավելին, քան աշխարհը կարող է մեզ տալ», - ասաց Լևոն Զուրաբյանը։
Նա ցավով ընդգծեց, որ 44-օրյա պատերազմը հետևանք է հենց նման արկածախնդրությանը, հետևանք է նրա, որ Հայաստանը 1998թ․ շեղվեց ճիշտ ճանապարհից․ «Հայաստանի այսօրվա վիճակը հնարավոր չէ շտկել ստանդարտ ընտրական ծրագրերով, հետևաբար այն, ինչ ձեզ ուզում են առաջարկել, դա սովորական, հերթական ծրագիր չէ, որ ուղղված է Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը»։
ՀԱԿ-ի 8 թեկնածուները ընդլայնված ներկայացրին ծրագրում առկա մեկական կետ։ Կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական կետերից են՝ անվտանգություն, սահմանադրություն, տեխնոլոգիաներ, տնտեսական մեկուսացման վերացում։
Այժմ ելույթ է ունենում վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։