Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը խանգարեց Լևոն Զուրաբյանի ելույթը (տեսանյութ)

«Հայ Ազգային Կոնգրես»-ի պատգամավորական թեկնածուները ներկայացնում էին կուսակցության նախընտրական ծրագրի առաջնային կետերը։ Այն պահին, երբ  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացնում էր տեխնոլոգիաներին առնչվող իրենց ծրագիրը,  դահլիճում ծափեր սկսվեցին։

Ուշացած ներս մտավ կուսակցության վարչապետի թեկնածու, առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը։  Տեսախցիկներն անմիջապես  ուղղվեցին նրա  կողմը։

Լևոն Զուրաբյանը կտակեց «Ես չգիտեմ՝ լրատվամիջոցները սրանից հետո շարունակելու են մեզ հետևել, թե ոչ, բայց մեր պարտքը փորձենք կատարել և ավարտեմ տեխնոլոգիական բլոկի ներկայացումը»։