Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քարոզարշավի ընթացքում 2 ուժերը հանդիպեցին (տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին երկու ուժեր պատահական հանդիպեցին փողոցում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց հանդիպեցին։ Երկու ուժերի առաջնորդները՝ Էդմոն Մարուքյանն ու Արա Զոհրաբյանը, միմյանց ձեռք սեղմեցին։ Նրանք փոխանակվեցին քարոզչաթերթիկներով։

«Զարթոնք»-ի ներկայացուցիչներից մեկն էլ կարճ ողջույնի ընթացքում նշեց, որ Ազգային ժողովը կարիք ունի ազգային արժեքների պաշտպանների ներկայությանը։ Հեռանալիս էլ նրանցից մեկը հումորով շեշտեց․ «Պարո՛ն Մարուքյան, Դուք էլ եք, չէ՞, «Զարթոնքին» ընտրելու»։