Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանին կտանեք թերապևտի մոտ՝ վախի հաղթահարման համար ու կուղարկեք Հ1 բանավեճի․ Ալեքսանյան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում այսօլր դիմեց նույն խմբակցության մեջ նախկինում ընդգրկված պատգամավոր Աննա Գրիգորյանին, ով ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ցուցակում է այժմ։

Ալեքսանյանի ուշադրությունը գրավել էր Քոչարյանի հնչեցրած արտահայտությունը, թե «այս խորհրդարանը վախենում է ինձնից»։

«Տիկի՛ն Գրիգորյան, ձեր առաջնորդի ինչի՞ց պետք է վախենա այս խորհրդարանը։ Տիկի՛ն Գրիգորյան, ձեր առաջնորդին կուղարկեք ինչ որ թերապևի մոտ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերություն բանավեճի։ «Իզմիրլյանից» ոչ մի տեղեկանք չի օգնելու։ Թող հաղթահարի վախը ու գա, ես լավ թերապեվտ կարող եմ խորհուրդ տալ»,-ասաց Ալեքսանյանը։