Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզվել է մարզադաշտում, որտեղ 1912թ ելույթ է ունեցել Վահրամ Փափազյանը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 5-ին կայանալիք Շվեդիայի հետ արտագնա խաղից առաջ մարզում է անցկացրել Ստոկհոլմի «Օլիմպիական» մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այլ մանրամասներ չեն նշվում: Սակայն, պետք է նշել, որ մեր ընտրանին պարապմունք է անցկացրել պատմական մեծ նշանակություն ունեցող մարզակառույցում: Բանն այն է, որ Ստոկհոլմի «Օլիմպիական» մարզադաշտում անցկացվել է 1912թ ամառային օլիմպիական խաղերը: Հենց այդտեղ են հանդես եկել հայազգի առաջին օլիմպիականները` Օսմանյան կայսրությունը ներկայացրած թեթև աթլետներ Վահրամ Փափազյանը (վազք) և Մկրտիչ Մկրյանը (հնգամարտ):