A
A
Ամերիկացի գրոսմայստերը կմասնակցի Ջերմուկի մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիան հունիսի 4-14-ը քաղաք Ջերմուկում կկազմակերպի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:
Այն կանցկացվի շրջանային մրցակարգով, 10 մասնակիցների միչև: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2602.4):
Կիրառվելու է Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,5 մլն ՀՀ դրամ:
Ահա մրցաշարի մասնակիցները.
- Սամուել Սևյան (ՄԳ, ԱՄՆ)` 2660
- Հայկ Մ. Մարտիրոսյան (ՄԳ, Հայաստան)` 2648
- Սամվել Տեր-Սահակյան (ՄԳ, Հայաստան)` 2644
- Դավիթ Պառավյան (ՄԳ, Ռուսաստան)` 2629
- Մանուել Պետրոսյան (ՄԳ, Հայաստան)` 2625
- Շանթ Սարգսյան (ՄԳ, Հայաստան)` 2618
- Արամ Հակոբյան (ՄԳ, Հայաստան)` 2598
- Հովհաննես Գաբուզյան (ՄԳ, Հայաստան)` 2590
- Տիգրան Հարությունյան (ՄԳ, Հայաստան)` 2552
- Մամիկոն Ղարիբյան (ՄՎ, Հայաստան)` 2460