Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանին հաղթանակ է շնորհվել

Փարիզում հունիսի 4-ին մեկնարկելիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանի մրցակիցը` իռլանդացի Միշել Նեյվինը, չի ժամանել մրցավայր: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր մարզիկին կշնորհվի հաղթանակ: 

Արման Դարչինյանը հաջորդ մարտը կանցկացնի հունիսի 6-ին` վրացի Գեորգի Կխարաբաձե և ֆինն Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու դեպքում մեր բռնցքամարտիկը կնվաճի օլիմպիական ուղեգիր:

Հունիսի 4–ին հանդես կգա միայն 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, որը ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ: