Բացել լրահոսը Փակել լրահոսը
193791861_1149437125480324_8880854344990603431_n
A A
Պաշտոնական

Հայաստանն ընտրվեց

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է․
 
Ուրախալի լուրեր ստացանք Աթենքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։
Րոպեներ առաջ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում
Հայաստանը ունեցավ երկու կարևոր ձեռքբերում.
 
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից։
 
2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անց է կացվելու Հայաստանում։