A
A
Հետախուզվող 7 մեքենա է հայտնաբերվել․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՃՈ-ն։
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի 3 վարորդ։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։