Բացել լրահոսը Փակել լրահոսը
195833853_414179733465387_5929181923351108193_n
A A
Հասարակություն

Շենգավիթ վարչական շրջանում փակ պահել պատուհանները․ քաղաքապետարան

Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։