Բացել լրահոսը Փակել լրահոսը
195100622_4442393575795083_5997683680083703550_n
A A
Քաղաքականություն

ԱՀ ՆԳ նախարարի հրամանով՝ Գառնիկ Ավագիմյանը նշանակվել ԱԻՊԾ տնօրենի առաջին տեղակալ

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ-ն։

Նախարարը երեկ` հունիսի 2-ին, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել, նշելով, որ մեր միասնականությունից ու կոլեկտիվի ներքին համերաշխությունից է մեծապես կախված ոլորտի հաջողությունը:

Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սամվել Պետրոսյանին երկարամյա ծառայության համար, ով ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՆԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:
 
Ըստ նախարարի, համակարգի փորձառու ծառայողներն իրենց տարիների փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կշարունակեն ծառայեցնել համակարգի գործունեության արդյունավետությանը: