Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Օլիմպիական խաղերի 10 հազար կամավորականներ հրաժարվել է

Տոկիոյի 2020թ օլիմպիական խաղերի կազմակերպիչները նոր խնդրի առջև են հայտնվել:

Ինչպես տեղեկացնում են ճապոնական լրատվամիջոցները, հազարավոր կամավորականներ, ովքեր պետք է աշխատեին խաղերի ժամանակ, փոխել են իրենց ծրագրերը։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, նրանք զանգվածաբար հրաժարվում են իրենց պարտականություններից։ 80 հազար կամավորականներից շուրջ 10 հազարն արդեն հրաժարվել է:

Վիճակագրական վերջին տվյալներով Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու 753 հազար և ավելի քան 13 հազար մահվան դեպք: Պատվաստումների գործընթացին երկրում մասնակցել է բնակչության միայն 2,3 տոկոսը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի 2020թ օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։