Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպես եղավ, որ պատասխանատվության են ենթարկվում ընդամենը դիահերձարանի սանիտարը և բաժնի պետը (տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ հիմա Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունը չէ քննարկման ամենակարևոր հարցը։ ԱԺ արտահերթ նիստում նա նշեց, որ վիրտուալ իրականությունից պետք է վերադառնան իրական կյանք և քննարկեն, թե ինչպես է ստացվել, որ հերոս տղաների դիակները կարտոֆիլի նման պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան․

«Ես եղել եմ Կոտայքի դիահերձարանում ու տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը։ Ինչպես եղավ, որ պատասխանատվության են ենթարկվում ընդամենը սանիտարին ու բաժնի պետը, որ ըստ էության մեղավոր չեն, որովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա։ Հայտարարվում է, որ կարող են լինել ադրբեջանցիներ, կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք՝ ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ»։

Նրա կարծիքով՝ ԱԺ-ում պետք է քննարկվել ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունները, թե քանի անգամ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, որ ռուսական կողմն ասել է՝ ևս մի քանի ժամ և Ստեփանակերտը կընկնի, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ազգային անվտանգության խորհրդում այդ ամենը քննարկել։

«Ի՞նչ եք քննարկում դուք։ Այսօր պետք է քննարկվեր քարոզարշավի նախաշեմին մամուլում հրապարակումները, որ Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղական բնակավայրերին տասնյակ միլիոնավոր դրամների սուբսիդիաներ են տրվում։ Սա, ըստ էության, բյուջեի հաշվին օրինականացված ընտրակաշառք է և քրեական հանցագործություն է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։