Ցավալի է, որ Զախարյանը չի մասնակցելու Եվրո-2020-ին․ Յուրի Սյոմին
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը մեծապես զղջում է, որ Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել Եվրո-2020-ին մասնակցող Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմում։
«Թիմի կազմը, ինքնին, մանրակրկիտ ընտրել է գլխավոր մարզիչը։ Ինքն ավելի լավ գիտի, թե ովքեր են արժանի ներկայացնել մեր ազգային թիմը Եվրո-2020-ում։ Ես հույս ունեի, որ Զախարյանը կբուժվի և կմասնակցի առաջնությանը։ Նա կարող էր դառնալ թիմի հիմնական խաղացողը կամ լինել արժանի փոխարինող։ Ցավալի է, որ ֆուտբոլիստը հիվանդության պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը։ Հույս ունեմ, որ նա դեռ կհասցնի մասնակցել խոշոր մրցաշարերի», - ասել է փորձառու մասնագետը։
Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը նախապես հրավիրվել էր Ռուսաստանի հավաքական, սակայն վարակիչ հիվանդության պատճառով ստիպված բաց էր թողել ուսումնամարզական հավաքը։