Բացել լրահոսը Փակել լրահոսը
Kurica
A A
Տնտեսություն

Վրաստանը Թուրքիա է վերադարձրել տոննաներով սառեցված հավի միս

Վրաստանի մաքսային ծառայողները կանխել են Թուրքիայի տարածքից ավելի քան 20,2 տոննա սառեցված հավի մսի ներկրումը Վրաստան։ Այս մասին «Jnews.ge»-ի փոխանցմամբ հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը:

Բուսասանիտարական և անասնաբուժական սահմանային վերահսկողության աշխատակիցները՝ «Սարփի» մաքսակետում սահմանային հսկողության ընթացքում, խախտումներ են հայտնաբերել:

Բեռի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ ապրանքների փաթեթավորման պիտակի վրա նշված տեղեկությունները չեն համապատասխանել արտադրողի տվյալներին: Այդ պատճառով նշված բեռը չի կարողացել անցնել նույնականացման ստուգումը:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է արտահանող երկիր վերադարձման: