Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նրա շտաբների մոտ են կանգնած ամենաթանկարժեք մեքենաները՝ ամեն մեկը մի Բայրաքթարի գնի․ Ա․Սարգսյան (տեսանյութ)

«Հոկտեմբերի 19-ին երբ վարչապետն իր մոտ էր կանչել արտախորհրդարանական ուժերին ու ներկայացրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը կանգնեցնելու համար 7 շրջանները վերադարձնելու և Շուշի փախստականներին վերադարձնելու մասին առաջարկություն է արել, ես հարց եմ տվել՝ իսկ Մինսկի խմբի եռանախագահները տեղյա՞կ են այդ մասին։ Ասել է ոչ։ Ես ասել եմ, շատ վատ է, որ ոչ։ Ասել է ինչո՞ւ։ Ասել եմ նույն այս աշխատասենյակում, Ռոբերտ Քոչարյանը, ես, Վարդան Օսկանյանը և եռանախագահողները նստած ենք եղել, և ՌԴ եռանախագահողը ներկայացրել է այն, ինչն այս անգամ Պուտինն ասել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով պատերազմական ու հետպատերազմական գործընթացների վրա ՌԴ-ի ազդեցության խնդրին։

Ա․Սարգսյանը նաև հավելում է, որ այդ ժամանակ ՌԴ համանախագահին կտրուկ հակադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահը։ «Քերի Քավանոն էնպես է փակել նրա բերանը, որ մեր խոսելու անհրաժեշտությունը չի եղել»,- հիշում է նա։

«Հանրապետություն» կուսակցության նախագահն անդրադարձավ նաև նախընտրական գործընթացներին ու հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական գործունեությանը։ Ա․Սարգսյանը նկատեց, որ նա նախընտրական շտաբի համար գրասենյակ է ընտրում քաղաքի ամենաթանկ հատվածներում, «ամենաճոխ» պաստառները փակցնում։

«Մուտքերի մոտ կանգնում են ամենավերջին մոդայի, ամենաթանկարժեք մեքենաները, ամեն մեկը  մի Բայրաքթարի գնի։ Կանգնում են սպորտային կազմվածքով, թևերին դաջվածքներով տղերք։ Եվ գնացող-եկողները երբ տեսնում են այս ճոխությունը, հասկանում են, որ նրա վերադարձն անթույլատրելի է։ Ու ավելի լավ հակաքորոզչություն, քան իրենք իրենց ճոխությամբ են անում, անհնար է անել»,- ասում է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում