A
A
Գագիկ Շամշյանը մեդալ է ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՖոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով (լուսանկարներ) ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2021թ. մայիսի 27-ի հրամանով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով՝ Կոմիտեի հետ սերտ համագործակցության համար և Հանրապետության տոնի կապակցությամբ:
Պարգևը ֆոտոլրագրողին հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը՝ շնորհակալություն հայտնելով Գագիկ Շամշյանին՝ օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։