A
A
Երևանում կբացվի օլիմպիական խաղերի ժամացույց
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ին Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Թումանյան փողոցին հարակից) տեղի կունենա Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցի հանդիսավոր բացման արարողությունը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Բացմանը ներկա կլինեն մարզաշխարհի բազմաթիվ գործիչներ, մասնագետներ, մարզիկներ և այլն։ Ժամացույցի մեկնարկը կտրվի ժամը 18։00-ին։ Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։