A
A
Վարազդատ Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի հետ խաղում հարցականի տակ է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հնարավոր է բաց թողնի հունիսի 1-ին նախատեսված Խորվաթիայի ընտրանու հետ ընկերական խաղը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Զագրեբում կայացած մեր թիմի առաջին մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստ, բացի Վարազդատ Հարոյանից, որը չնայած միացել է հավաքականին, սակայն իր թիմի` «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել պարապմունքը:
Ֆուտբոլիստի մասնակցությունը առաջիկա հանդիպմանն առայժմ հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա այսօր՝ բուժզննումից հետո: Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, որտեղ պետք է կայանա ընկերական հանդիպումը: