A
A
Հայկ Մարտիրոսյանը 3-4-րդ տեղերը կիսեց շախմատի Աշխարհի գավաթի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում այսօր կայացավ արագ շախմատի շրջանաձև մրցաշարը:
Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստներից առավել վստահ հանդես եկավ գրոսմայստեր Հայկ Մարիտիրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և ռուսաստանցի Պավել Պոնկրատովի հետ կիսեց 3-4-րդ տեղերը: Նա կստանա 1500 եվրո պարգևավճար:
Շանթ Սարգսյանը 5 միավորով գրավեց 14-րդ տեղը և արժանացավ 1000 եվրո պարգևի: Հայաստանի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը, ինչը կխրախուսվի 500 եվրոյով:
Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը, որը վաստակեց 6,5 միավոր և միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչից: