Բացել լրահոսը Փակել լրահոսը
193415678_916807899102470_167871051085485228_n
A A
Հասարակություն

Դավթաշենում տեղադրված մետաղական կրպակն ապամոնտաժվել է

Այսօր վաղ առավոտյան որոշ անձանց կողմից Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի Տ․ Պետրոսյան փողոցի հարակից կանաչ գոտում փորձ էր արվել զավթել համայնքային տարածք և տեղադրվել էր մետաղական կրպակ, ինչը մեր աշխատակիցների արագ արձագանքման արդյունքում ապամոնտաժվեց։ Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։
 
Նշենք, որ մետաղական կրպակը տեղադրելու համար հատվել էին երկու նոր տնկված ծառեր։
 
Կոչ ենք անում բնակիչներին զերծ մնալ ապօրինի գործողություններից։
 
Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի շինարարությունները կոշտ արձագանք են ստանալու։