A
A
Հրդեհ Մինսկի փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 29-ին, ժամը 06:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։20-ին, մարել՝ 07։40-ին: Այրվել է բնակարանի ննջասենյակը (12 քմ)՝ գույքով։