Մեկնարկել է Սերգեյ Շոյգույի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել է ՌԴ պաշտպանության նախարար, գերենալ Սերգեյ Շոյգույի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստ գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ նրանք քննարկելու են ընթացիկ սուր խնդիրները։ Շոյգուն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցը։
«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցրերը, որոն առնչվում են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքին, և իհարկե այն սուր հարցերը, որոնք ծագել են այս պահին»,-ասել է Սերգեյ Շոյգուն։
Իր հերթին Վաղարշակ Հարությունյանը նշել է․ «Մենք կքննարկենք համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, հաջողությամբ են զարգանում»։
Հանդիպման բացման խոսքում Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսասատան ու Հայաստանը ամրացնում են ռազմական փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների՝ նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակներում։