Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան
A A
Պաշտոնական

Վերջին զարգացումները նոր բովանդակություն են հաղորդել հայոց պետականության մարտահրավերներին․ Սամվել Բաբայանի ուղերձը

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցությանղ ղեկավար Սամվել Բաբայանը Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է
 
Հարգելի´ հայրենակիցներ,
 
Մայիսի 28-ը հայ ժողովրդի հերոսական ուղու փառավոր էջերից մեկն է` Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի և Հայաստանի առաջին Հանարապետության հռչակման օրը:
 
Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, դրանից առաջ և հետո հերոսամատերում կռած հաղթանակների պատմական-քաղաքական նշանակությունն ու խորհուրդը մեզ պիտի առաջնորդեն դեպի նոր հաղթանակներ:
 
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները նոր բովանդակություն են հաղորդել հայոց պետականության մարտահրավերներին, որոնց հաղթահարումը առավել, քան երբևէ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնական ռացիոնալ մոտեցումներ է պահանջում:
 
Ուրեմն` համախմբվենք
հանուն հայոց լինելիությա´ն,
հանուն գալիք հաղթանակների´,
հանուն նրա, որպեզի սերունդներին ժառանգենք արժանապատի´վ Հայաստան:
Փա~ռք հայոց պետականությանը,
Փա~ռք հայ ժողովրդին,
Փա~ռք մեր հերոսներին: