Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կարեն Մարգարյանը` ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր առաջին մեդալը ձեռք բերեց: 

Հարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային ծանրոդները: Մեր մարզիկներից Կարեն Մարգարյանը երկամարտի 327 (152+175) կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Սուրեն Գրիգորյանը ցույց տվեց 323 (148+175) կգ արդյունք և  գրավեց 4-րդ հորիզոնականը:

Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Մուխամադխոդիր Տոշտեմիրովը, որը երկամարտում գրանցեց 343 (161+182) կգ արդյունք: