Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5f7821e17dc8b_5f7821e17dccb.thumb
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնում ՀՀ սահմանին տիրող իրավիճակի և 6 հայ զինծառայողի գերեվարվելու առնչությամբ

 Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից: Երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս,  առանց որևէ հետագա գործողության»,- ասված է հայտարարության մեջ: