Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի լուրջ հայտը

Սպորտ
f4f2687e75ff29231f114f4654d082e0

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը լավ հնարավորություններ ունի նվաճելու Chess Masters մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր:

Այս օրերին Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող որակավորման մրցաշարի առաջին շրջանից հետո մեր գրոսմայստերը 3 տուրից հետո վաստակել է 5 միավոր (այս մրցաշարում, ինչպես ֆուտբոլում, հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքի համար՝ 1) եւ Ալեքսեյ Շիրովի (Ֆրանսիա) հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Մյուս երկու մասնակիցները, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ չինացի Վան Հաոն, իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր:

Այսօր Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Վան Հաոյի, իսկ Ալեքսեյ Շիրովը` Վլադիմիր Կրամնիկի հետ:

Նշենք, որ որակավորման մրցաշարում առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք եզրափակիչ փուլին: