Բացել լրահոսը Փակել լրահոսը
HURcGZrFq1RFzUTq
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրանի հետ համագործակցության հնարավորությունը բաց թողնելը հանցագործություն կարելի է համարել.իրանագետ (տեսանյութ)

Իրանը տվել է առարկայական գործողությունների մեկնարկը Հայաստանին աջակցելու առումով։ Այս կարծիքին է իրանագետ Նվեր Դավթյանը՝ ամփոփելով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Բաքու, ապա Երևան։

«Մեր իշխանություններից պահանջվում է  ուշիմ և հետևողական լինել, Հայաստանի արտաքին քաղաքական ստրատեգիան Իրանի հետ պետք է լինի յուրահատուկ, որովհետև Իրանը մեր ամենահուսալի դարպասն է»։

Ըստ  իրանագետի՝ Իրանը քաղաքական աջակցութուն է հայտնում Հայաստանին և միջազգային հանրությանը կոչ անում, որ չի կարող անմասն մնալ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից, հիշեցնում է, որ  Զարիֆի այցից առաջ մենք տնտեսական բավականին հարուստ օրակարգով՝  ենթակառուցվածքների կարգավորման, ստեղծման, վերաշինման տեսանկյանից ունեցանք Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի այցը։

Սյունիքում իրանական ներդրումների մասին խոսակցությունները, ըստ իրանագետի, ևս շատ կարևոր էր, քանի որ եթե Սյունիքում լինեն իրանական ներդրումներ, Իրանը ապահովելու է դրանց անվտանգությունը։

Դավթյանը նաև պնդում է՝ բոլոր ժամանակներում Իրանը Հայաստանին ընկալել է որպես կայուն, հավատարիմ, բարեկամ երկիր։

«Դարեր շարունակ Թուրքիան և Իրանը մրցակցել են Կովկասյան տարածաշրջանի համար և նույն Ադրբեջանում թուրքական ազդեցության մեծացումը ապագայում Իրանի համար կարող է վտագներ ներկայացնել և Իրանը չպետք է թույլ տա, որ Թուրքիայի դերակատարումը մեծանա Ադրբեջանում և փափուկ գործիքակազմով պետք է կարողանա Ադրբեջանին պահել իր ազդեցությա տակ»։

Իրանի դիրքորոշումը, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունները չպետք է խախտվեն, եղել է սկսած նոյեմբերից, -հիշեցնում է իրանագետը։

Նաև պնդում է՝ Իրանի հետ համագործակցության հնարավորությունը բաց թողնելը Հայաստանի իշխանության համար արտաքին քաղաքական դաշտում առնվազն հանցագործություն կարելի է համարել․

«Մեզ պետք է ամուր իշխանություն, որը կկարողանա Իրանի հետ անշեղորեն իրականացնել առաջարկված ծրագրերը»։